211652_close_icon
views-count43313 դիտում article-date 10:40 11-05-2015

Ինչ թանկարժեք մեքենա է վարում գեներալ Սեյրան Սարոյանը, ինչ են անում ավտոտեսուչները, երբ կանգնեցնում են նրան, որ դեպքում է պատրաստ վարորդին «լուսամուտից դուրս շպրտել» և ավելին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը 2007 թվականի արտադրության սեւ Bentley է վարում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցի հետ զրույցում ասաց ինքը՝ Սեյրան Սարոյանը եւ նշեց, որ միայն այդ ավտոմեքենան ունի: Հարցին՝ սիրո՞ւմ է վարել մեքենա, թե՞ ոչ եւ ի՞նչ գնով է ձեռք բերել իր մեքենան, արձագանքեց. «Տո, խի՞ չեմ սիրում: Ինձ ի՞նչ ա եղել, որ չսիրեմ: Բայց ես չեմ քշում, վարորդս է քշում: Գինը չգիտեմ, առնողներն առնում են: Բայց թանկ մեքենա է: Ես հո էժան ավտո չե՞մ քշի»: Մեկ այլ հարցին, թե ինչ երաժշտություն է լսում մեքենայի մեջ, պատասխանեց. «Ինչ ասես, բայց հիմնականում ֆիդայական երգեր»: Հետաքրքրվեցինք նաեւ, թե պատահե՞լ է, որ ավտոտեսուչները կանգնեցնեն մեքենան եւ ինչպես են արձագանքում նրան տեսնելով, պատասխանեց. «Էնքա՜ն: Բայց ինձ հարգում են: Ես թույլ չեմ տալիս, որ խախտում անեն: Էտ էր մնացել պակաս, որ մի հատ էլ խախտում անեն, վարորդին լուսամուտից կհանեմ դուրս: Կարգ ու կանոնը մենք պիտի պահենք: Ի՞նչ իրավունք ունի իմ վարորդը՝ խախտում անի»: Մեզ մնում է գեներալ Սեյրան Սարոյանին ցանկանալ անփորձանք երթեւեկություն եւ էլ ավելի շքեղ ավտոմեքենաներ: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր