211652_close_icon
views-count24835 դիտում article-date 10:36 30-04-2015

Ինչ մեքենա է վարում ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ինչ արժողության, ինչպես են արձագանքում ավտոտեսուչները, երբ խախտում անելիս կանգնեցնում են նրան եւ ավելին

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը ներկա դրությամբ 2006թ-ի Mercedes GL է վարում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուստամ Գասպարյանը եւ ավելացրեց, որ այդ մեքենան մինչեւ պատգամավոր դառնալն է գնել: Մեքենան գնել է 60.000 դոլարով, սակայն հիմա շուկայական գինը մոտ 25.000 դոլար է: Ավելին նշեց, որ ավտոմեքենաների հավաքածու չունի: Այդ մի մեքենան ունի եւ սիրում է այն անձամբ վարել: Հարցին, թե հաճա՞խ է խախտումներ անում եւ երբ ավտոտեսուչները կագնեցնում են, նրան տեսնելով ինչպե՞ս են արձագանքում, ասաց. «Շատ է եղել: Եթե խախտում եմ անում, ներողություն եմ խնդրում, հարգում են: Բայց աշխատում եմ խախտում չանել: Բայց ակտերից էլ անմասն չեմ մնում ու պարտաճանաչ վճարում եմ»:

Նմանատիպ նյութեր