211652_close_icon
views-count712 դիտում article-date 15:00 11-05-2015

Կոլումբիայում ռազմական ուղղաթիռ է աղետի ենթարկվել. կան զոհեր և վիրավորներ

Կոլումբիայում աղետի է ենթարկվել ռազմական ուղղաթիռ, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս երկուսը վիրավորվել են: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, միջադեպը տեղի է ունեցել մայիսի 10-ի երեկոյան, երկրի Մետա դեպարտամենտում: Ազգային զինված ուժերին պատկանող ամերիկյան արտադրության «Black Hawk UH-60L» ուղղաթիռը, որն այդ պահին լոգիստիկ ֆունկցիաներ էր իրականացնում, ընկել է Լա-Ուրիբե քաղաքից 21 կմ հեռավորության վրա: Կործանման հետևանքով զոհվել են ուղղաաթիռի օդաչուն, անձնակազմի մեկ անդամ և երկու զինվոր: Եվս երկու զինծառայող վիրավորվել են և տարհանվել: Ենթադրվում է, որ աղետի պատճառը եղել են տեխնիկական խնդիրները:

Նմանատիպ նյութեր