4861 դիտում
20:35 11-05-2015
Բարեկարգման և կանաչապատման աշխատանքները՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածում
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությամբ ընթացքի մեջ են Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-
Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:
Քաղաքապետը հանձնարարել է իրականացվող աշխատանքների մասին պարբերաբար իրազեկել և մանրամասն ներկայացնել հանրությանը: «Մեր համաքաղաքացիների շրջանում որոշակի մտահոգություն կա, որ տարածքը շինարարական այլ բնույթի
աշխատանքների հետ կապված է արգելապատնեշով փակվել: Մեկ անգամ ևս տեղեկացրեք հանրությանը, որ Գլխավոր փողոտայի այդ հատվածում իրականացվում են բացառապես բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ, ինչի արդյունքում, ի դեպ, կանաչ մակերեսն այստեղ էապես կընդլայնվի: Եվ արդեն ամիսներ անց մեր բնակիչներին կհանձնենք հանգստի հարմարավետ ևս մեկ անկյուն», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
751 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
775 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»