211652_close_icon
views-count1119 դիտում article-date 09:33 12-05-2015

Իրանը կարող է նավթ մատակարարել Լեհաստանին

Թեհրանում տեղի են ունեցել բանակցություններ Իրանի և Լեհաստանի պատվիրակությունների միջև: Իրանի նավթի փոխնախարար Ամիր Հոսեին Զամանիանիի խոսքով՝ լեհական կողմը ցանկանում է, որպեսզի իրենց երկիր ներկրվի իրանական նավթ: Բացի այդ, քննարկվել են երկու երկրների միջև նավթային ոլորտում մի շարք նախագծեր կյանքի կոչելուն ուղղված հարցեր: Այսօր Վիեննայում մեկնարկելու է նաև իրանական միջուկային համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը: Փաստաթղթի մշակման և ներկայացման վերջնաժամկետը այս տարվա հունիսի 30-ն է:

Նմանատիպ նյութեր