211652_close_icon

Իրանը կարող է զենք մատակարարել Լիբանանին

views-count1106 դիտում article-date 15:30 30-09-2014
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շահմանին Լիբանանի իշխանությունների հետ պատրաստվում է քննարկել ռազմական համագործակցություն սկսելու և դրա շրջանակներում Լիբանանի բանակին սպառազինություն տրամադրելու հարցը: Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Շահմանին այդ հայտարարությունն արել է Բեյրութի օդանավակայանում: Նրա խոսքով՝ համագործակցության առաջարկն արվել է լիբանանյան կողմից: Շայհմանին նաև նշել է, որ երկու երկրների միջև ռազմական համագործակցության նպատակներից մեկն էլ տարածաշրջանում առկա ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելն է:

Նմանատիպ նյութեր