211652_close_icon
views-count1000 դիտում article-date 19:48 17-01-2024

Ռուսաստանը օրական 444 բարել նավթ է մատակարարել Թուրքիա

Ռուսական «Коммерсанть» թերթի տեղեկությունների համաձայն՝ ռուսական նավթարտահանող ընկերությունները մեծ քանակությամբ նավթ են մատակարարել Թուրքիա: Գրում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ 2023-ի դեկտեմբերին  օրական մատակարարման ծավալները կազմել են 444 բարել, ինչն էլ ռեկորդային ցուցանիշ է համարվել Ռուսաստանի համար:

Վերոհիշյալ մատակարարումների 70%-ը Թուրքիան ստացել է Ալիաղա նավահանգստից, որի ափերը ողողում է Էգեյան ծովը:

Նույն ժամանակահատվածում Ալիաղա նավահանգիստ մատակարարված նավթը  կազմել է Ռուսաստանի իրականացրած ծովային մատակարարումների 13%-ը:

Նշենք, որ Ռուսաստանը 2023-ի դեկտեմբերին ամենաշատ նավթի արտահանումն (ընդհանուր արտահանումների 76%) իրականացրել է դեպի Հնդկաստան և Չինաստան: 

Նմանատիպ նյութեր