857 դիտում
11:43 12-05-2015
Նավթի գինը առաջիկա 10 տարում չի հասնի 100 դոլարի. ՕՊԵԿ-ի կանխատեսումը
ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) փորձագետների կանխատեսմամբ՝ առաջիկա 10 տարիների ընթացքում նավթի գինը 100 դոլարի սահմանագիծը չի հատի, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ՕՊԵԿ-ի զեկույցին:
Թերթը նկատում է, որ ըստ զեկույցի՝ առավել լավատեսական սցենարով 2025 թվականին «սև ոսկին» կարժենա շուրջ 76 ԱՄՆ դոլար՝ հավելելով, որ դա կապված է ՕՊԵԿ-ի այն մտավախության հետ, որ ամերիկացի իրենց մրցակից նավթարդյունահանողներին կարող է հաջողվել շուկայում ամենալավ դիրքերը զբաղեցնել էժան նավթի շնորհիվ և նրանք կշարունակեն նավթի արդյունահանումը և նավթային պահուստների մեծացումը:
«Նավթի 100 դոլարի մակարդակ չի նախատեսվում և ոչ մի սցենարով»,-նշել է ՕՊԵԿ-ի անդամ պետությունների մեկի ներկայացուցիչը, ով նախորդ շաբաթ ներկա է գտնվել Վիեննայում անցկացված ՕՊԵԿ-ի հանդիպմանը:
Նմանատիպ նյութեր
1078 դիտում
12:59 16-05-2015
ՕՊԵԿ-ը փորձելու է նավթի գինը հասցնել 100 դոլարի մակարդակին
1661 դիտում
09:25 15-04-2015
Իրանը խնդրել է ՕՊԵԿ-ին գոնե 5%-ով կրճատել նավթի արդյունահանումը
1346 դիտում
13:38 20-02-2016
Վենեսուելան ՕՊԵԿ-ին նավթի գնի կայունացման նոր առաջարկներ է ներկայացնելու
Այս բաժնից
793 դիտում
20:56 20-12-2024
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար
1129 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել