918 դիտում
11:15 12-05-2015
Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձը՝ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ
Ջերմորեն շնորհավորում եմ բուժքույրերի մասնագիտական տոնի կապակցությամբ։ Անհնար է գերագնահատել ձեր ունեցած դերակատարությունը առողջապահության համակարգի զարգացման գործում: Դուք մշտապես ոչ միայն հիվանդի, այլև բժշկի կողքին եք։ Ձեր մասնագիտական պարտականությունները կատարելով, ձեր բարի վերաբերմուքով դուք մի կողմից նպաստում եք հիվանդի արագ ապաքինմանը, մյուս կողմից` աջակից լինում բժշկին:
Ձեր ներկայությունը բժշկական հաստատություններում ձևավորում է հոգատարության և գթասրտության առանձնահատուկ մթնոլորտ: Սիրելի բուժքույրեր, բարձր գնահատելով ամենօրյա ձեր նվիրումն ու ջանքերը, բոլորիդ մաղթում եմ ամուր առողջություն, հաջողություններ` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ դժվարին ու շատ պատասխանատու աշխատանքում։
Արմեն Մուրադյան՝ ՀՀ Առողջապահության նախարար
Նմանատիպ նյութեր
1565 դիտում
14:14 12-05-2016
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղերձը՝ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ
1182 դիտում
13:55 12-05-2020
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ
3586 դիտում
19:56 07-03-2016
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձը` Կանանց տոնի առթիվ
Այս բաժնից
694 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
781 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1183 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ