1565 դիտում
14:14 12-05-2016
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղերձը՝ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ
Մախարար Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձում ասված է.
«Սիրելի բուժքույրեր,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` մասնագիտական տոնի կապակցությամբ։ Բուժքրոջ մասնագիտությունն առաքելություն է, կոչում, որոնք դուք կրում և իրականացնում եք մեծագույն պատասխանատվությամբ: Մասնագիտական տոնացույցի այս օրն առիթ է` անդրադառնալու ձեր աշխատանքին, գնահատելու մարդկանց առողջության պահպանմանն ուղղված ամենօրյա ձեր գործունեությունը:
Մեծ է այն պատասխանատվութունը, որը դուք ստանձնել եք` ընտրելով չափազանց բարդ, միևնույն ժամանակ, այս նուրբ մասնագիտությունը, որն իր մեջ ներառում է մարդկային ամենաբարձր որակները: Անգնահատելի է ձեր ներդրումն առողջապահության համակարգի զարգացման գործում: Դուք մշտապես ոչ միայն հիվանդի, այլև բժշկի կողքին եք։ Հիվանդների արագ ապաքինման, նրանց բարձրակարգ բուժօգնությունն ու սպասարկումը կազմակերպելու տեսանկյունից, բժշկի կողքին նույնքան կարևոր են նաև հաճախ աննկատ թվացող, բայց ձեր պրոֆեսիոնալ աշխատանքը, հոգատար վերաբերմունքն ու ջանքերը: Ձեր ներկայությունը բժշկական հաստատություններում ձևավորում է հոգատարության և գթասրտության առանձնահատուկ մթնոլորտ: Ապրիլյան պատերազմի օրերին` վիրավոր զինծառայողներին օգնելու, առաջնագծում նրանց կողքին լինելու ձեր անձնազոհ աշխատանքով դուք հերթական անգամ առանձնահատուկ վերաբերմունք եք ցուցաբերել:
Սիրելի բուժքույրեր, բարձր գնահատելով ամենօրյա ձեր նվիրումն ու ջանքերը, բոլորիդ մաղթում եմ ամուր առողջություն, հաջողություններ` շարունակելու դժվարին ու մեծ պատասխանատվությամբ լի առաքելությունը»:
Նմանատիպ նյութեր
915 դիտում
11:15 12-05-2015
Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձը՝ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ
1182 դիտում
13:55 12-05-2020
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ
2944 դիտում
14:29 12-05-2015
ԼՂՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղերձը՝ Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ
Այս բաժնից
685 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
775 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1177 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ