211652_close_icon
views-count2332 դիտում article-date 10:54 12-05-2015

Նախարարության շենքով մեկ բարձր գոռացող կինը բաժիններից մեկի ղեկավարին մեղադրում էր տասը հազար դոլարի կաշառք պահանջելու մեջ. Իրատես de facto

«Երեկ արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող քրեակատարողական վարչությունում խուճապային տրամադրություն էր: Կալանավորներից մեկի կինը ամբողջ վարչության աշխատանքը տասնհինգ րոպեով «խաթարել» էր, սենյակներից աշխատակիցները դուրս էին «թափվել»՝ դիտելու, թե ինչ է կատարվում: Շենքով մեկ բարձր գոռում էր միջին տարիքի քաղաքացին` բաժիններից մեկի ղեկավարին վիրավորելով ու մեղադրելով տասը հազար դոլարի կաշառք պահանջելու մեջ: Գաղտնիք չէ, որ կալանավայրերում բավականին «կլորիկ» գումարներ են պտտվում: Հավանաբար, ՔԿՀ բաժնի պետերից մեկը որոշել էր ինքն էլ օգտվել, բայց կնոջ բարձրացրած աղմուկից հետո, դժվար թե համարձակվի այդ մասին նորից մտածել»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր