811 դիտում
12:58 12-05-2015
ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է գերմանական KfW բանկի ներկայացուցչությանը
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է գերմանականKfW բանկիտարածաշրջանային տնօրենԵվաՎիթթիգլխավորածպատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` Արամայիս Գրիգորյանը բարձր է գնահատելով KfW բանկի գործունեությունը տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում: Օգտվելով առիթից` բնապահպանության նախարարն իր շնորհակալությունն է հայտնել Գերմանիայի կառավարությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ցուցաբերած քաղաքական կամքի և պատմական արդարության վերականգնմանն ուղղված վճռականության համար:
Անդրադառնալով մեր երկրի բնապահպանության ոլորտում KfW-ի հետ իրականացվող ծրագրերին` Արամայիս Գրիգորյանը մասնավորապես նշել է. "ՀՀ բնապահպանության նախարարությունը բարձր է գնահատում բանկի հետ ակտիվ և հաջողված համագործակցության երկարամյա փորձը և շոշափելի հաջողությունները հատկապես Կովկասի կենսաբազմազանության պահպանության աջակցությանն ուղղված ծրագրերում":
Տարածաշրջանային տնօրեն ԵվաՎիթթը, իր հերթին շնորհակալություն հայտնելով սերտ համագործակցության և դրական գնահատականի համար, անդրադարձել է Հայաստանի Ջավախքի սարահարթում պահպանվող տարածքների ստեղծում և Հայաստանում պահպանվող տարածքների աջակցություն ծրագրերին: Քննարկվել են նաև ծրագրերի իրականացման ընթացիկ հարցերը:
Անդրադառնալով Զանգեզուր կենսոլորտային համալիրի խնդրին` Արամայիս Գրիգորյանը նշել է. Պահպանվող տարածքների համալիր կառավարման փորձը Հայաստանում թեև նոր է, այնուամենայնիվ, մենք էական առաջընթաց ունենք այս ոլորտում և կարող ենք ասել, որ Զանգեզուր կենսոլորտային համալիրը, որպես այդպիսին, արդեն կայացած կառույց է: Կարևորելով Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանության անհրաժեշտությունը` Արմայիս Գրիգորյանը տեղեկացրել է նաև, որ մեկնարկել են «Տաթև» ազգային պարկի ստեղծման աշխատանքները,որը կապահովի տարածքի էկոհամակարգերի և հարուստ կենսաբազմազանության պահպանությունը։ Ծրագրերի շրջանակում կիրականցվեն նաև աշխատանքներ «Սատանի կամուրջ» բնության հուշարձանի բարեկարգման և կառավարման բարելավման ուղղությամբ։
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և խնայողության խնդիրներին: Խոսելով Կապսի ջրամբարի վերակառուցման ծրագրի մասին` ԵվաՎիթթը նշել է, որ այն բավականին լուրջ և կառավարության տարբեր գերատեսչությունների համակարգված աշխատանք պահանջող գործընթաց է և ակնկալում է բոլոր կողմերի ակտիվ գործունեությունը:Այս կապակցությամբ Արամայիս Գրիգորյանը նշել է, որ թեև ջրամբարաշինության և ոռոգման խնդիրները ՀՀ ԲՆ ենթակայությունից դուրս են, այնուամենայնիվ Բնապահպանության նախարարությունը պատրաստ է իր ունեցած լիազորությունների շրջանակներում և մասնագիտական ռեսուրսներով աջակցություն ցուցաբերել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման գործընթացին:
Կողմերն անդրադարձել են նաև նոր ծրագրերի շուրջ համագործակցության հեռանկարներին և այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանելու պատրաստակամություն հայտնել:
Նմանատիպ նյութեր
1208 դիտում
16:27 10-03-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է գերմանական KfW բանկի ներկայացուցիչներին
1229 դիտում
18:32 11-05-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է գերմանական KfW բանկի ներկայացուցիչներին
5674 դիտում
22:25 22-08-2017
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին