1294 դիտում
09:59 13-05-2015
Եթե արտագաղթի տեմպերը առաջիկայում չնվազեն, ապա ուսանողների և ապագա մասնագետների թիվն էլ ավելի կփոքրանա. Ժողովուրդ
«Պաշտոնական վիճակագրության համաձայն՝2014/2015 թվականների ուսումնական տարում Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 79 հազար 623: Համեմատության համար նշենք, որ անցած՝2013/2014 թվականների ուսումնական տարում բակալավրիատի ուսանողների թիվը եղել է 85 հազար 922: Այսինքն՝ վերջին մեկ տարում ուսանողների թիվը նվազել է 6 հազար 299-ով:
Ակնհայտ է, որ այս փաստը պայմանավորված է վերջին տարիներին արձանագրված արտագաղթի մեծ տեմպերով: Մասնավորապես, վերջին չորս տարիներին արտագաղթի տարեկան միջին թիվը կազմում է մոտ 40 հազար մարդ: Այս երևույթը չէր կարող իրեն զգացնել չտալ: Ու եթե արտագաղթի տեմպերը առաջիկայում չնվազեն, ապա ուսանողների և ապագա մասնագետների թիվը էլ ավելի կփոքրանա, և Հայաստանը կսկսի կրթված և որակյալ մասնագետների խնդիր ունենալ: Հայտնի է, որ արտագաղթողների մի մասը Հայաստանում բարձրագույն կրթություն ստացած երիտասարդներն են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3097 դիտում
07:49 31-01-2015
Արտագաղթի տեմպերը շարունակում են աճել. ՀԺ
3083 դիտում
09:39 19-02-2022
Ըստ մասնագետների, գործազուրկների թիվը կրճատվել է արտագաղթի արդյունքում․ «Փաստ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը