Պրիմորսկում պարաշյուտիստի թռիչքը ողբերգությամբ է ավարտվել
ՌԴ Պրիմորսկի շրջանում պարաշյուտիստի թռիչքը ողբերգական ավարտ է ունեցել: Նա թռիչք է իրականացրել 1200 մետր բարձրությունից, սակայն պարաշյուտը չի բացվել: 58-ամյա տեղացին ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Ոստիկանությունը քննում է դեպքի հանգամանքները:
Նախորդ տարվա մարտին նույն շրջանում պարաշյուտիստի թռիչքը կրկին դժբախտ պատահարով էր ավարտվել: 26-ամյա մի կնոջ պարաշյուտը չէր բացվել: Նա ընկել էր 800 մետր բարձրությունից եւ մահացել: