1697 դիտում
13:59 13-05-2015
Իրանը ապակայունացնում է Մերձավոր Արևելքի իրավիճակը. Օբամա
«Աշ-Շարք Ալ-Աուսաթ» թերթին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման քննադատել է Իրանի իշխանությունների գործողությունները՝ ասելով, որ նրանք զբաղված են Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացմամբ:
«Ինչպես ասել եմ 2 տարի առաջ, ԱՄՆ-ն առանցքային շահեր ունի Մերձավոր Արևելքում՝ ներառյալ այն պատասխանը, որն ուղղված է արտաքին ագրեսիային, ինչպես նաև երաշխավորում միջազգային ջրերում ազատ տեղաշարժմանը, առևտրի տարմանը և էներգիայի ազատ հոսքին, այդ թվում՝ Օրմուզի և Բաբ-էլ-մանդեբի նեղուցներում»,-ասել է Օբաման:
ԱՄն-ի նախագահը նշել է, որ հստակ հասկացրել է Իրանին, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգտագործել իր ողջ ներուժը, որպեսզի պաշտպանի այդ շահերը:
«Իրանը բացահայտորեն վտանգավոր և ապակայունացնող քայլեր է անում տարածաշրջանի երկրների հանդեպ և այդ երկրները իրավամբ ճիշտ են, երբ ասում են, որ խորապես անհանգստացած են Իրանի գործողություններով»,-ասել է նա:
Նմանատիպ նյութեր
3822 դիտում
15:09 24-03-2017
Ռուսաստանն ապակայունացնում է ԼՂ հակամարտությունը, զենք վաճառելով երկու կողմերին. ԱՄՆ գեներալ
Այս բաժնից
841 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
670 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում