867 դիտում
18:26 13-05-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին` ոլորտի ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նախարարի տեղակալներ Գրիշա Բաղիյանը, Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:
«Այսօր մենք պետք է քայլեր ձեռնարկենք կաթի արտադրության և արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ: Իսկ դա հնարավոր է իրականացնել միայն համատեղ ջանքերի, ինչպես նաև միավորված ու համակարգված աշխատանքի շնորհիվ», – իր խոսքում նշել է նախարարը:
Խորհրդակցության ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել կաթի մթերման գների կարգավորման խնդրին` կարևորելով վերամշակող ընկերությունների կողմից կաթի ընդունման միասնական գների սահմանման անհրաժեշտությունը: Նախարարը հորդորել է վերամշակող ընկերություններին մինչև հունիսի 1-ը, այն է` արոտային պահվածքի անցնելը, պահպանել մթերման գործող գները:
Նախարարը նաև հորդորել է հանդիպման մասնակիցներին դիվերսիֆիկացնել իրենց ընկերությունների արտադրանքի` մասնավորապես պանրի տեսականին, որը կարող է մեծ պահանջարկ ունենալ Եվրասիական տնտեսական միության տարածքում:
Անդրադառնալով ոլորտի այլ խնդիրներին` նախարարը, մասնավորապես, մատնանշել է գյուղատնտեսական կոոպերատիվների հետ սերտ համագործակցության և արտադրանքի որակի բարձրացման նպատակով նորագույն տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը:
Խորհրդակցության ավարտին նախարարը հանձնարարել է փոխնախարարներին մեկշաբաթյա ժամկետում ընկերությունների հետ քննարկել կաթի մթերման գներին և արտահանմանն առնչվող հարցերը, այդ թվում` նախարարությանը շաբաթական կտրվածքով տեղեկատվություն տրամադրել կաթի գների, պարտքերի և մթերման ծավալների վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1886 դիտում
21:31 27-03-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ
2177 դիտում
16:46 11-03-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»