3304 դիտում
20:56 13-05-2015
Զորավարժություն` Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տարածքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 13-ին Մեծամորում, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տարածքում, անցկացվեց ոստիկանության զորքերի մարտավարամասնագիտական զորավարժություն, որին ներկա էին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ:
Զորավարժության սցենարով նախատեսված էր հավանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հայտնաբերման և վնասազերծման հատուկ գործողությունը:
Վարժանքին մասնակցում էին ոստիկանության զորքերի ստորաբաժանումներ և ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչության ծառայողներ:
Զորավարժությունը բաղկացած էր 2 փուլից:
1-ին փուլում հատուկ նշանակության գումարտակն իրականացնում է հակառակորդի խմբերի հայտնաբերման և վնասազերծման զորային գործողություններ ՀԱԷԿ-ի հարակից տարածքում, 2-րդ փուլում վնասազերծվում է պահպանվող օբյեկտ թափանցած դիվերսիոն հետախուզական խումբը:
Վարժանքին մասնակցող ստորաբաժանումները նախատեսված ժամկետում տեղեկացրին, որ հայտնաբերել են հակառակորդին, որը փորձում է դուրս գալ շրջափակումից և մարտի մեջ է մտել մեր ստորաբաժանումների հետ:
Կորուստներ տալով՝ հակառակորդը բաժանվում է մանր խմբերի և փորձում մի քանի ուղղություններով դուրս գալ շրջափակումից:
Մի խումբը շարժվում է դեպի հյուսիս և մարտի բռնվում ՈԶ ստորաբաժանումների հետ: Հաջողվում է կենտրոնացված կրակի և ստորաբաժանումների կտրուկ մարտավարական գործողություններով վնասազերծել խումբը:
Հակառակորդի 2-րդ խումբը վնասազերծելու նպատակով հատուկ նշանակության գումարտակի հրամանատարը մարտի մեջ է մտցնում պահեստազորը, որը ստորաբաժանումների և կրակի խուսավարման միջոցով շրջափակում ու վնասազերծում է հակառակորդին:
Բայց դիվերսանտների մի փոքր խմբի հաջողվում է թափանցել ՀԱԷԿ-ի տարածք:
Այդ պահից սկսվում է զորավարժության 2-րդ փուլը, և գործողության մեջ են մտնում ՀԱԷԿ-ի պահպանության առանձին գումարտակի ստորաբաժանումները:
Մարտ է սկսվում պահակախմբի պահեստային խմբի և 2 դիվերսանտների միջև, որոնցից մեկը ոչնչացվում է, մյուսը` գերի վերցվում:
Դիվերսանտների այս գործողությունը ուշադրություն շեղելու նպատակ ունի. այդ ընթացքում պահպանության պարագծի մեկ այլ տեղամասից օբյեկտ է թափանցում դիվերսիոն-հետախուզական 2-րդ խումբը:
Հայտնաբերելով հակառակորդին՝ որոնող խումբը կենտրոնացված կրակով ստիպում է նրան նահանջել: ԴՀԽ-ն դիրքավորվում է առանձին շինության մեջ:
Գումարտակի հրամանատարը որոշում է կայացնում հակառակորդին վնասազերծելու համար հատկացնել ԿՀԴՊ ԳՎ ՀՆՎ ձերբակալման խումբը, որը զրահատեխնիկայի աջակցությամբ մոտենում է շինությանը և վնասազերծում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը:
Այնուհետև ստորաբաժանումները զննություն են կատարում գործողության ողջ տարածքում՝ հակառակորդի խմբի հետախուզական և դիվերսիոն միջոցները հայտնաբերելու նպատակով:
Զորավարժության ղեկավարի ազդականչով հայտարարվում է զորավարժության ավարտը:
Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց առաջադրված մարտավարամասնագիտական խնդիրների կատարման մակարդակը:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հրամաններով պարգևատրվեցին զորավարժության ընթացքում մարտական և մասնագիտական պատրաստականությամբ աչքի ընկած զինծառայողները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4674 դիտում
19:03 10-05-2017
Հայաստանի ատոմային էլեկտրակայանի աշխատանքը կդադարեցվի՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման նպատակով
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»