211652_close_icon
views-count17003 դիտում article-date 23:20 13-05-2015

Երևանում 30-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, այնուհետև բախվել BMW X 5-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 13-ին, վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Խանջյանը փողոցի թիվ 13 հասցեի դիմաց, Վերնիսաժի հարևանությամբ Երևանի բնակիչ 30-ամյա Ռազմիկ Բրոյանը իր վարած BMW մակնիշի 71 QO 171 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Էդվարդ Բուռնուսուզյանի վարած BMW X5 մակնիշի 50 SQ 050 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի հետիոտնը, ով կլինի մոտ 50-ից 60 տարեկան տղամարդ, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հարվածի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ բախվել են կայանված վիճակում գտնվող Ford Transit մակնիշի 27 OU 976 համարանիշի ավտոմեքենային: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարահային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդները բժշկական կենտրոն` պարզելու սթափության աստիճանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ հետիոտնը փողոցը անցել է չթույլատրելի հատվածով այն դեպքում, երբ մի քանի մետր հեռավորության վրա գործում են ստորգետնյա և վերգետնյա անցումներ, իսկ BMW-ի վարորդը փորձել է խույս տալ վրաերթից սակայն չի կարողացել: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր