211652_close_icon
views-count46213 դիտում article-date 21:15 20-11-2017

Արտակարգ դեպք Երևանում. 43-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, այնուհետև բախվել կայանված ավտոմեքենային, իսկ հետո՝ լահմաջոյանոցի դարպասներին, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Բադալ Մուրադյան փողոցի թիվ 2/7 հասցեի դիմաց Երևան քաղաքի Ջրվեժ-Բանավան թաղամասի բնակիչ, 43-ամյա Արա Սողոմոնյանը իր վարած BMW մակնիշի 95 TT 950 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 46-ամյա Արամ Գարսոյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Ա. Սողոմոնյանը BMW-ով առաջ է ընթացել և բախվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ՝ 22-ամյա Բոգդան Հայրիյանին պատկանած, կայանված վիճակում գտնվող Toyota մակնիշի 35 GA 289 համարանիշի ավտոմեքենային։ Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները առաջ են ընթացել և բախվել նույն հասցեի պատին և երկաթյա դարպասներին։ Վթարի հետևանքով Ա. Գարսոյանը և Ա. Սողոմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ, Ոստիկանության կապիտան Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր