954 դիտում
09:56 14-05-2015
Երվանդ Զախարյանը հայտարարեց, թե նկարագրված պատմությունը չէր կարող տեղի ունենալ. Ժողովուրդ
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն ինչ-որ շինարարության մրցույթ է հայտարարել, որին երկու կազմակերպություն է մասնակցել, և հաղթել է ամենաբարձր գին ներկայացրածը: Մինչդեռ մրցույթի կանոններով հաղթող պետք է ճանաչվի նվազագույն գին առաջարկողը: Ըստ լուրերի՝ այս պատմության մասին իմացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պարզաբանման համար իր մոտ կանչել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին:
Նրանց «զրույցից» հետո մրցույթի արդյունքները չեղյալ են հայտարարվել: Երեկ «Ժողովուրդ»-ը դիմել էր Երվանդ Զախարյանին՝վերը բերվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, սակայն նախարարը հայտարարեց, թե նկարագրված պատմություն չէր կարող տեղի ունենալ: «Չի կարող նման բան լինել: Ճշգրիտ ասեք, ներկայացրեք, ես անպայման կպատասխանեմ»,- ասաց Զախարյանը: Այսինքն՝ եթե անունները գիտեք, ասեք, իսկ եթե հնարավոր է, որ անունները չգիտենք, ապա դեպքն էլ չի եղել և վերջ: Բայց մենք գիտենք»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2324 դիտում
10:26 19-02-2015
Երվանդ Զախարյանը տնօրեններ է նշանակել, հետո նոր մրցույթ հայտարարել. Ժողովուրդ
4607 դիտում
10:16 26-07-2019
Երվանդ Զախարյանը մեկնաբանել է ՄԻԵԴ-ի աննախադեպ վճիռը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
940 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1216 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2500 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ