211652_close_icon
views-count2221 դիտում article-date 10:41 14-05-2015

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ունեցվածքը. ՀԺ

«Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը 2014 թվականի տարեկան հայտարարագրում գրառել է 960 միլիոն դրամ, 776 հազար ամերիկյան դոլար և 300 հազար ռուսական ռուբլի: Ընդհանուրը մոտ 2,8 միլիոն դոլար: Հայտնի է, որ Արամայիս Գրիգորյանի ընտանիքը սեփականատերն է Ավշարի գինու գործարանի, և նախարարը նախորդ տարի մոտ 40 միլիոն դրամի չափով եկամուտ ստացել է որպես շահաբաժին: 41,4 միլիոն դրամ հայտարարագրում ձևակերպված է որպես այլ եկամուտ, իսկ 4,5 միլիոն դրամ աշխատավարձ: 2014 թվականին ստանձնելով բնապահպանության նախարարի պաշտոնը Արամայիս Գրիգորյանը հայտարարագրել է մեծ թվով անշարժ գույք երկու բնակարան, մեկ առանձնատուն, երկու շինություն, որից մեկը հասարակական նշանակության, մեկ հողամաս և բազմամյա տնկի: Գրիգորյանը հայտարարագրել է նաև երեք մարդատար և մեկ բեռնատար ավտոմեքենա, երեք բաժնետոմս: Նախարարի կինը Ալիսա Գրիգորյանը, նախորդ տարեվերջին հայտարարագրել է 336,9 միլիոն դրամ, որը տարեսկզբի համեմատ 36,9 միլիոն դրամով ավելի է: Բնապահպանության նախարարի կինը 36,9 միլիոն դրամը ստացել է որպես այլ եկամուտ»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր