211652_close_icon
views-count948 դիտում article-date 09:57 15-05-2015

Պատգամավոր Հովհաննես Սոֆոյանը 2014 թվականի հայտարարագիրը չի ներկայացրել. Ժողովուրդ

««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սոֆոյանը 2014 թվականի հայտարարագիրը չի ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Բանն այն է, որ նշված հանձնաժողովը մինչ օրս չի հրապարակել պատգամավորի հայտարարագիրը: Մինչդեռ, ըստ օրենսդրության, հայտարարագիրը ստանալուց հետո, եթե նրա հետ կապված տեխնիկական հարցեր չեն լինում, ապա եռօրյա ժամկետում հանձնաժողովն այն հրապարակում է իր պաշտոնական կայքում: Պատգամավորի՝ 2013 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա աշխատավարձը կազմել է 3 մլն 88 հազար դրամ: Իսկ նրա կնոջ՝ Աիդա Աղաքարյանի դրամական միջոցները 2013-ին կազմել են 400 հազար դոլար: Նշենք, որ ՀՀԿ-ական այս պատգամավորը շուրջ երեք տարի՝ խորհրդարանում գտնվելու ընթացքում, երբևէ ելույթով հանդես չի եկել և մշտապես աշխատել է լրագրողների աչքից հեռու մնալ: Իսկ եթե որևէ լրագրող էլ նրան կարողանում է «բռնացնել» և հարց ուղղել, ապա Սոֆոյանը միշտ նույն պատասխանն է տալիս. «Շտապում եմ, թող մնա հաջորդ անգամ»»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր