211652_close_icon
views-count1433 դիտում article-date 09:51 08-02-2014

ՕԵԿ պատգամավոր Լևոն Դոխոլյանը դեռ չի ներկայացրել գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ նախորդ տարվա նոյեմբերի 28-ից ՕԵԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Լևոն Դոխոլյանը՝ Քույրիկ Լևոնը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դեռևս չի ներկայացրել գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը։ Ավելին, էթիկայի հանձնաժողովի կայքում՝ Աժ պատգամավորների ցանկում, Դոխոլյանի անուն-ազգանունն ընդհանրապես բացակայում է։ Փոխարենը այս ընթացքում նա հասցրել է ճաշակել պատգամավորի մանդատի ողջ քաղցրությունը, նա սկսել է ակտիվորեն ճամփորդել՝ մեկնելով Բրյուսել, Ամստերդամ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր