211652_close_icon

Լոռու մարզում պարեկները կանգնեցնում էին կին վարորդներին, որի ժամանակ կանայք նեղսրտում էին, ասելով․ «Բայց մենք խախտում չենք արել» ու պարեկներին հաջողվում էր նրանց խաթրն առնել ծաղիկով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count31109 դիտում article-date 15:13 08-03-2025
Այսօր՝ մարտի 8-ին, կանանց միջազգային տոնի կապակցությամբ ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի, դասակի հրամանատար Արսեն Չոբանյանի գլխավորությամբ անակնկալ էին պատրաստել Լոռու մարզում երթևեկող կին վարորդների համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները կանգնեցնում էին կին վարորդներին, որոնց մեծ մասը անակնկալի էին գալիս ու չսպասելով թե պարեկը ինչ է ասում նեղսրտում էին, թե «Մենք խախտում չենք արել, ինչի՞ համար եք մեզ կանգնեցնում» ու  այդտեղ սկսվում էր պարեկ-կին վարորդ երկխոսություն, որից հետո պարեկը կին վարորդին էր նվիրում ծաղիկ և մաղթում բարի ճանապարհ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր