65959 դիտում
10:25 15-05-2015
Նոր մանրամասներ երեկ Քասախ գյուղի տարածքում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. վարորդի ձախ ոտքը կտրվել է, աջն էլ ամբողջովին ջախջախվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչ Սարգիս Դադոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մայիսի 14-ին, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասաղ գյուղի վարչական տարածքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդի և վիրավոր ուղևորի ինքնությունը;
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը եղել է Շենգավիթ 11 փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 33-ամյա Վահագն Ասատրյանը, ով աշխատում է Շենգավիթի գազի գրասենյակում՝ որպես զոդող, իսկ ուղևորը եղել է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 36-ամյա Գենադի Դավթյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով Վահագն Ասատրյանի ձախ ոտքը ծնկից ներքև կտրվել է, իսկ աջ ոտքն ամբողջովին ջախջախվել: Այս պահին նա գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/14/52937/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մայիսի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Քասախ գյուղի վարչական տարածքում: Mercedes մակնիշի 34 ZT 115 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս ճանապարհի մարդաբոյ փոսի պատճառով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, այնուհետև բախվել ճանապարհին տեղադրված «Քասախ» ցուցանակին:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին օգնություն էին ցուցաբերել քաղաքացիները, իսկ օպերատիվորեն միայն ժամանել էին ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության աշխատակիցները: Ժամանել էին ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ, իսկ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, 1 ժամ էր՝ ուշանում էին, ինչի պատճառով էլ նշված ճանապարհահատվածում խցանում տեղի չունենալու համար քաղաքացիներն ու փրկարարներն էին ճանապարհը բացում: Այդ պահին տեղում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Սարգիս Դադոյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)