888 դիտում
11:30 15-05-2015
Կայուն ընտանիքը ցանկացած պետության զարգացման կարևոր գործոններից մեկն է. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
ամբողջ աշխարհն այսօր նշում է Ընտանիքի միջազգային օրը: Հայերիս համար այս օրն առանձնակի իմաստ ու խորհուրդ ունի, քանի որ ընտանիքը, օջախը մեզ համար սուրբ է և ունի նվիրական նշանակություն: Դարեր շարունակ հայ ընտանիքի, օջախի շնորհիվ են պահպանվել մեր ազգային շատ արժեքներ և ավանդույթներ ու, վստահաբար, հենց ընտանիքն է մեր ազգի գոյատևման, մեր հաղթանակների ու հարատևման գրավականը:
Հենց ընտանիքում է ձևավորվում մարդը որպես քաղաքացի: Ընտանիքը սիրո, հարգանքի և հասարակական համերաշխության աղբյուր է, ու այդ սկզբունքների վրա է հիմնվում յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակություն: Եվ գաղտնիք չէ, որ կայուն ընտանիքը ցանկացած պետության զարգացման կարևոր գործոններից մեկն է ու երաշխիքը, Հայաստանի համար՝ առավել ևս: Ու հատկապես հենց այս տեսանկյունից, համոզված եմ, որ ինչպես ինձ համար, այնպես էլ յուրաքանչյուր հայի համար մշտապես անընդունելի կլինի ցանկացած օտարածին երևույթ, որը խորթ է ավանդապահ հայ օջախին:
Շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրվա առթիվ՝ բոլոր հայ ընտանիքներին մաղթում եմ սիրով ու հարգանքով, մանկան քրքիջով լեցուն երկար տարիների խաղաղ և երջանիկ կյանք, ու թո՛ղ, որ հայ օջախներից անպակաս լինի ուրախությունը»:
Նմանատիպ նյութեր
2912 դիտում
11:02 19-11-2018
Իրանի հետ գործարքը Մերձավոր Արևելքի կայունության գործոններից մեկն է. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
742 դիտում
19:55 07-08-2023
Բազմակարծությունը հասարակության առաջընթացն ապահովող գործոններից մեկն է․ Սենոր Հասրաթյան
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»