211652_close_icon

Իրանի հետ գործարքը Մերձավոր Արևելքի կայունության գործոններից մեկն է. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար

views-count3017 դիտում article-date 11:02 19-11-2018
Իրանի հետ կնքված միջուկային գործարքը Մերձավոր Արևելքի կայունության կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Ինպես հաղորդում է Tass գործակալությունը, այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջերեմի Հանթը Թեհրան կատարելիք իր այցի նախաշեմին։ Վերջինս այսօր ժամանելու է Թեհրան, որտեղ բանակցություններ կանցկացնի իրանցի իր գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի և այլ բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ։ «Իրանական միջուկային գործարքը մնում է Մերձավոր Արևելքի կայունության կարևորագույն բաղադրիչներից մեկը, որը բացառում է Իրանի միջուկայնացման սպառնալիքը»,- ասել է Հանթը՝ հավելելով, որ համաձայնագրի պահպանման համար անհրաժեշտ է նրա դրույթների 100-տոկոսանոց կատարում: Բրիտանացի նախարարն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան իր կողմից գործարքին կհետևի այնքան ժամանակ, քանի դեռ դա անում է Իրանը։

Նմանատիպ նյութեր