Ստամբուլում ադրբեջանցիների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կան վիրավորներ տեսանյութ
Ստամբուլի Գազի Օսման Փաշա փողոցում գործող շուկայում ադրբեջանցիների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որն արագորեն վերածվել է փոխհրաձգության:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Փամփուշտներից վիրավորվել է նաև 2 կին, ովքեր այդ պահին շուկայում առևտուր էին անում: