211652_close_icon
views-count845 դիտում article-date 10:14 16-05-2015

Դրամային վարկավորումը եռամսյակային կտրվածքով նվազել է 53.2 միլիարդ դրամով. Ժողովուրդ

«Այս տարվա հունվարին ՀՀ առևտրային բանկերը տրամադրել են 79.3 միլիարդ դրամի դրամային վարկեր, փետրվարին` 62.7 միլիարդ դրամ, մարտին` 66.1 միլիարդ դրամի վարկ: Այս տվյալները ստացվել են ՀՀ ԿԲ ամսական տեղեկագրերի տվյալների համադրման արդյունքում: Դրամով վարկավորման փետրվարի և մարտի ցուցանիշները մեր դիտարկած 15 ամիսների ընթացքում ամենացածրն են: Ըստ եռամսյակների՝ պատկերն այսպիսին է. 2015 թվականի առաջին եռամսյակում ՀՀ բանկերը տրամադրել են 207.9 միլիարդ դրամի դրամային վարկեր, մինչդեռ նախորդ տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը 261.2 միլիարդ էր: Այսինքն՝ դրամային վարկավորումը եռամսյակային կտրվածքով նվազել է 53.2 միլիարդ դրամով կամ 20.4%–ով: Դրամային արտահայտությամբ ընդհանուր վարկավորումը (ՀՀ դրամ, դոլար և եվրո) այս տարվա ընթացքում աճի միտում է ունեցել, սակայն դա տեղի է ունեցել արտարժութային վարկերի հաշվին: 2015 թվականի հունվարին ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրվել է 144.6 միլիոն դոլար դոլարային վարկ, փետրվարին՝ 180.4 միլիոն դոլար, մարտին՝ ավելի քան 207 միլիոն դոլար: Եվրոյով վարկավորումն առաջին ամիսներին նույնպես աճի միտում է ունեցել. հունվարին՝ 7.7 միլիոն եվրո, փետրվարին՝ 10.9 միլիոն, մարտին՝ 12.7 միլիոն եվրո»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր