211652_close_icon
views-count1141 դիտում article-date 13:02 16-05-2015

Սիրիայի Պալմիրա հնագույն քաղաքը կործանման վտանգի տակ է

Սիրիայի Պալմիրա հնագույն քաղաքը, որը Մերձավոր Արևելքի ճարտարապետական մարգարիտներից մեկն է, կործանման վտանգի տակ է: «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավել են Պալմիրայից հյուսիս ընկած Սուհան քաղաքը: Նախօրեին էլ նրանք հարձակվել են Պալմիրայի արևելքում գտնվող Թադմուր քաղաքի վրա, սակայն սիրիական կառավարական բանակը հետ է մղել ապստամբներին: Զինյալները Թադմուրում սպանել են մոտ 30 խաղաղ բնակիչների` մեղադրելով նրանց Ասադի ռեժիմի հետ համագործակցության մեջ: Հարկ է նշել, որ Պալմիրա քաղաքը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

Նմանատիպ նյութեր