Սիրիայի Պալմիրա քաղաքի համար մարտերը շարունակվում են. կան հարյուրավոր զոհեր
Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքի համար մարտերը շարունակվում են. կան հարյուրավոր զոհեր, այդ թվում` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շուրջ 115 անդամ: Շուրջ 200 զոհ էլ գրանցվել է կառավարական բանակի և խաղաղ բնակչության շարքերում:
Ի դեպ, Միացյալ Նահանգների գլխավորած հակաիսլամիստական կոալիցիան շարունակում է հարվածները իսլամիստների դիրքերին Սիրիայում և Իրաքում: