211652_close_icon
views-count4071 դիտում article-date 13:12 01-08-2015

Ինչ պատժի արժանացավ 33-ամյա Արմանը, ով ընկերների հետ դպրոցի մոտից ամուսնության նպատակով աղջիկ էր փախցրել եւ ճանապարհի կեսին հայտնաբերվել ոստիկանների կողմից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 33-ամայ Արման Սամվելի Չատինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վանաձոր քաղաքի Տերյան փողոցում, Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցին հարակից մայթում, նախնական համաձայնության գալով Կարո Ղազարյանի և Յուրիկ Խառատյանի հետ, համագյուղացի Հրանուշ Վարդանյանին ամուսնության նպատակով առևանգելու հարցում, հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով Կարո Ղազարյանի հետ մոտեցել են Հրանուշ Վարդանյանին և բռնություն գործադրելով` ձեռքերից ու մարմնից քաշելու, հրելու միջոցով նրան իր կամքին հակառակ նստեցրել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի ետևի նստատեղին, որտեղ Արման Չատինյանը Հրանուշ Վարդանյանի դիմադրությունը ճնշելու համար բռնել է վերջինիս ձեռքերը, ապա փակել բերանը, իսկ Յուրիկ Խառատյանը վարել ավտոմեքենան, սակայն ոստիկանության Գուգարքի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանների կողմից հետպնդվել են և ավտոմեքենան կանգնեցվել է: Լոռու մարզի ընդհանուր իրվասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է տղաներին մեղավոր ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման 4/չորս/ տարի ժամկետով: Կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը և պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով փորձաշրջան 1/մեկ/ տարի ժամանակով` վարքի վերահսկողությունը դնելով այլընտրանքային պատիժների կատարման բաժնի բնակության վայրի ստորաբաժանման վրա:

Նմանատիպ նյութեր