Զբիգնև Բոնեկ. Պատերազմի դեպքում ՖԻՖԱ-ն պետք է Ռուսաստանի զրկի աշխարհի առաջնության իրավունքից
Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զբիգնև Բոնեկը դեմ է արտահայտվել, որ աշխարհի առաջնությունը անցկացվի Ռուսաստանում:
«Երբ 2010թ. ՖԻՖԱ-ն ընտրում էր 2018թ. աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրին, դրա համար կային հիմքեր: Բայց ներկա իրավիճակո՞ւմ, երբ Ուկրաինայի հետ պատերազմ է ընթանում:
ՖԻՖԱ-ի և Ռուսաստանի միջև պայմանագրում պետք է լինի կետ, որ պատերազմի դեպքում ՖԻՖԱ-ի գործկոմը իրավունք ունենա Ռուսաստանի զրկել մրցաշարի անցկացման իրավունքից:
Մյուս ֆեդերացիաների նախագահները գիտեն իմ դիրքորոշումը: Ես պաշտոնապես ես հարցնում, ՖԻՖԱ-ում անհարմար չե՞ն զգում, որ 2018թ. աշխարհի առաջնությունը պետք է տեղի ունենա մի երկրում, որը պատերազմում է Ուկրաինայի հետ:
Բայց ո՞ւմ է պետք իմ կարծիքը, եթե այն հաշվի չեն առնում: Ես պետք է տեսք ընդունեմ, թե ոչինչ չի՞ կատարվում»,- նշել է Բոնեկը: