211652_close_icon
views-count1288 դիտում article-date 13:31 22-07-2022

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից չեն զրկի. 2 ժամ անց կրկին ԱԺ խորհրդում քվորում չկար նիստ հրավիրելու համար

Ազգային ժողովի խորհրդի այսօր՝ հուլիսի 22-ին նախատեսված նիստը, որը քվորում չլինելու պատճառով 2 ժամով հետաձգվել էր, համարվել է չկայացած, քանի որ 2 ժամ հետո էլ քվորում չի հավաքվել:

Հիշեցնենք, որ  ԱԺ խորհրդի նիստի օրակարգում Ազգային ժողովի ընդդիմադիր 32 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն է:

Մեկ շաբաթ առաջ ևս այս հարցով ԱԺ խորհուրդը նիստ գումարեց, սակայն այն քվորումից անմիջապես հետո ավարտվեց, քանի որ ընդդիմադիրները ներկա չէին։

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ եթե պատգամավորը, որին մանդատից զրկելու հարցով պետք է դիմեն, ներկա չէ նիստին, այդ դեպքում նիստը չի շարունակվում։ Մեկ շաբաթ անց օրենքի ուժով գումարվում է երկրորդ նիստը, որի ընթացքում՝ անկախ այն հանգամանքից տվյալ պատգամավորը ներկա է, թե՝ ոչ, խորհուրդը որոշում է կայացնում դիմել կամ չդիմել ՍԴ։

Դեռ մեկ շաբաթ առաջ ՔՊ-ն հայտարարել էր, որ իրենք որոշել են չդիմել Սահմանադրական դատարան:

Նմանատիպ նյութեր