211652_close_icon
views-count1265 դիտում article-date 15:23 17-05-2015

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ընդունեց ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններին

Այսօր` մայիսի 17-ին, քաղաքապետ Սամվել Բալասանյանը ընդունեց ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններին` պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի գլխավորությամբ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը բարձր գնահատեց Հայաստանում ԵՄ կողմից իրականացված ծրագրերը` պատրաստակամություն հայտնելով իր հերթին աջակցել Գյումրիում համատեղ ծրագրերի մշակմանը: Համագործակցության հնարավոր ուղություններից երկու կողմերն առանձնացրեցին էներգախնայողությունը, աջակցությունը փոքր և միջին ձեռնարկատիրությանը, կրթական և այլ ծրագրեր: Պատասխան խոսքում հյուրերը քաղաքապետին շնորհակալություն հայտնեցին «Եվրոպայի օր» ծրագրի անցկացմանը ցուցաբերած աջակցության համար` միաժամանակ կարևորելով Գյումրիի միացումը ԵՄ կողմից մեկնարկած «Քաղաքապետերի դաշնագրին»: Հանդիպման ընթացքում քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Նմանատիպ նյութեր