211652_close_icon
views-count3027 դիտում article-date 20:36 27-04-2016

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵՄ անդամ պետությունների դեսպաններին

Ապրիլի 27-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված՝ Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին: Նախարար Նալբանդյանը դեսպաններին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց 1994-1995թթ. զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի խախտման անթույլատրելիությունը, դրանց անվերապահ կատարման անհրաժեշտությունը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց հանդիպմանը ներկա դեսպանների բազմաթիվ հարցերի։

Նմանատիպ նյութեր