211652_close_icon
views-count4165 դիտում article-date 23:06 17-05-2015

«Բարսելոնան» Մեսիի գոլի շնորհիվ դարձավ Իսպանիայի չեմպիոն

Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին» և անկախ վերջին տուրի արդյունքներից, 23-րդ անգամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն: Միակ գոլը հանդիպման 65-րդ րոպեին խփեց «Բարսելոնայի» առաջատարը՝ Լիոնել Մեսին: Այս գնդակը արգենտինացու համար դարձավ 41-րդը ընթացիկ առաջնությունում: Զուգահեռ խաղում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում խոշոր՝ 4:1 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը իր գոլերի քանակը առաջնությունում հասցրեց 45-ի: Այս տուրից «Բարսելոնան» վաստակեց 93 միավոր: 2-րդ տեղում ընթացող «Ռեալը» ունի 89 միավոր: Իսպանիայի առաջնություն, 37-րդ տուր «Ատլետիկո» - «Բարսելոնա»՝ 0:1 Մեսի՝ 65 «Էսպանյոլ» - «Ռեալ»՝ 1:4 Ստուանի՝ 73 –Ռոնալդու՝ 59, 83, 90+1, Մարսելո՝ 79
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր