Կանադան հոկեյի աշխարհի առաջնության եզրափակիչում ջախջախեց իր «հավերժ» մրցակցին՝ Ռուսաստանին
Չեխիայում ավարտվեց Հոկեյի աշխարհի 19-րդ առաջնությունը: Եզրափակիչում հադիպեցին այս մարզաձևի ամենասկզբունքային մրցակիցները՝ Կանադայի և Ռուսաստանի հավաքականները: Սակայն լուրջ պայքար չեղավ: Կանադացիները բոլոր առումներով գերազանցեցին մրցակցին՝ հաղթելով 6:1 հաշվով: Այսպիսով, Ռուսաստանը աշխարհի չեմպիոնի իր լիազորությունները հանձնեց Կանադային:
Նկատենք, որ կանադացիները փայլուն անցկացրեցին ամբողջ մրցաշարը՝ 10 խաղում տոնելով 10 հաղթանակ:
Հոկեյի աշխարհի առաջնություն, եզրափակիչ
Կանադա – Ռուսաստան՝ 6:1 (1:0, 3:0, 2:1)