635 դիտում
20:03 18-05-2015
Հանձնարարել է խստորեն վերահսկել վերելակների շահագործման ու պահպանման նպատակով տրամադրվող միջոցների նպատակային օգտագործումը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից տարվող աշխատանքների շրջանակում սահմանված ժամանակացույցով ընթանում են շքամուտքերի և տանիքների նորոգման աշխատանքներ:
Անդրադառնալով վերելակային տնտեսության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդգծելով, որ չնայած վերելակները շենքի բնակիչների բաժնային սեփականությունն են, հանձնարարել է խստորեն վերահսկել դրանց շահագործման ու պահպանման նպատակով համայնքային բյուջեից տրամադրվող և համատիրությունների կողմից հավաքագրվող գումարների ծախսերն ու դրանց նպատակային օգտագործումը:
«Մտահոգություն կա, որ ինչպես համատիրությունների կողմից բնակչությունից հավաքագրվող, այնպես էլ համայնքային բյուջեով հատկացված միջոցները նպատակային չեն ծախսվում, և վերելակները սպասարկող կազմակերպությունների կողմից աշխատանքները պատշաճ չեն կազմակերպվում:
Այստեղ մեծ անելիքներ ունենք, և անհրաժեշտ են մասնագիտական խորը ուսումնասիրություններ: Ամեն տարի համայնքային բյուջեից ավելի քան 100 մլն դրամ գումար է հատկացվում վերելակների պահպանման նպատակով ու հարց է առաջանում՝ արդյո°ք դրանք ամբողջությամբ ծառայում են իրենց նպատակին և տրամադրվու°մ է արդյոք բնակիչներին համապարփակ ֆինանսական հաշվետվություն:
Քաղաքապետարանի կողմից հատկացված միջոցները որոշակի առումով վերահսկելի են, քանի որ դրանք տրամադրվում են մրցույթի արդյունքում, սակայն բնակիչների միջոցներն, ըստ էության, վերահսկելի չեն: Հասկանալի է, որ վերելակային տնտեսությունը մաշված է, սակայն առնվազն անվտանգության ապահովման համար դրանք բավարար են:
Մանրամասն ուսումնասիրեք և հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկեք քայլեր՝ այդ մասին իրազեկելով հանրությանը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
2106 դիտում
21:00 29-06-2018
Դավիթ Տոնոյանը հանձնարարել է վերահսկել արձակուրդային և զորացրման ժամանակ հատկացվելիք ճանապարհածախսի օգտագործումը
2013 դիտում
16:49 05-03-2018
Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել ու բացառել Մարտի 8-ի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը
Այս բաժնից
586 դիտում
11:47 20-10-2024
Հոկտեմբերի 22-24-ը Մատենադարանում միջազգային գիտաժողով կանցկացվի
844 դիտում
11:21 20-10-2024
Անահիտ Ավանեսյանը և Տաթևիկ Գասպարյանը Լոռիում կանանց հետ քաղաքական հարցեր են քննարկել
760 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով