Դավիթ Տոնոյանը հանձնարարել է վերահսկել արձակուրդային և զորացրման ժամանակ հատկացվելիք ճանապարհածախսի օգտագործումը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ զինված ուժերի հրամանատարությանը հանձնարարել է հստակ հսկողություն սահմանել զորքերից զինծառայողների արձակուրդային և զորացրման ժամանակ հատկացվելիք ճանապարհածախսի օգտագործման նկատմամբ, թույլ չտալ որևէ չարաշահում։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նույն ժամանակ ՀՀ ՊՆ-ը հորդորում է տրանսպորտային ընկերություններին և առանձին միջոցների վարորդներին, որոնք զորամասերից զինծառայողներին տեղափոխում են իրենց բնակավայրեր, չօգտվել իրավիճակից, չպահանջել նորմերից բարձր վճար, ավելին՝ զինծառայողների համար սահմանված վարձավճարի չափը նվազեցնել»,-նշված է նախարարի մամուլի խոսնակի գրառման մեջ։