211652_close_icon
views-count18573 դիտում article-date 18:54 18-05-2015

Ավտովթար «Բեկոն» մսամթերքի ֆիրմայի մոտ. 23-ամյա վարորդը Toyota-ով բախվել է արգելապատնեշին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Վիգեն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 17-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի Սարի թաղի բնակիչ, 23-ամյա Էդգար Գրիգորյանը Սևան-Երևան ավտոճանապարհի Բեկոն մսամթերքի ֆիրմայի մոտ իր վարած Toyota Camry մակնիշի 88 FF 005 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի աջակողմյան երկաթե արգելապատնեշին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի, ՌԴ քաղաքացի, 30-ամյա Էմժելինե Բելվետսկայան՝ ալկոհոլային խմածություն, ձախ վերին վերջույթի և դեմքի քերծվածքներ մարմնական վնասվածքով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր