211652_close_icon
views-count1314 դիտում article-date 10:06 19-05-2015

Դրամական փոխանցումների վերաբերյալ ՀՀ ԿԲ տվյալների տողատակում սովորաբար կորում է մի շատ կարևոր ցուցանիշ. 168 Ժամ

«Դրամական փոխանցումների (տրանսֆերտների) վերաբերյալ ՀՀ ԿԲ տվյալների տողատակում սովորաբար կորում է մի շատ կարևոր ցուցանիշ՝ առևտրային նպատակով կատարված փոխանցումները: Այդ տեսանկյունից մեր տրանսֆերտային ցուցանիշերը երբեք չեն ներկայացվել, մինչդեռ դրանց ուսումնասիրությունը բավականին հետաքրքիր փաստեր է բացահայտում: Ավելի պարզ ասած, այդ փոխանցումներն արտացոլում են ֆիզիկական անձանց բիզնես ակտիվությունը: Ասենք, առևտրային նպատակով ներհոսքի մեջ ներառված են նաև անհատ ձեռնարկատերերի ստացած գումարները, որոնք ստացվել են օտարերկրյա անհատ ձեռներեցներին կամ քաղաքացիներին մատակարարված ապրանքների կամ ծառայությունների դիմաց: 2015 թվականի առաջին եռամսյակում ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով Հայաստան կատարված փոխանցումների ծավալը եղել է 66.5 միլիոն դոլար: Դա ընդհանուր փոխանցումների 24.4%-ն է: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ առևտրային նպատակով կատարված փոխանցումները նվազել են 23.1 միլիոն դոլարով կամ 25.8%-ով: Այսինքն՝ նվազման տեմպն ավելի ցածր է, քան ընդհանուր փոխանցումներինը: Սակայն այստեղ ուշագրավը մեր հիմնական առևտրային գործընկեր երկրից՝ Ռուսաստանից եկող դրամական փոխանցումներն են: Դրանք նվազել են 85.8%-ով (7 անգամ): Նախորդ տարվա առաջին եռամսյակում առևտրային նպատակներով ՌԴ-ից Հայաստան փոխանցվել է 33 միլիոն դոլար, այս տարվա առաջին եռամսյակում՝ ընդամենը 4.7 միլիոն դոլար: Ընդ որում, մյուս երկրների մասով գրանցվել է նույնատիպ փոխանցումների 9.3% աճ»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր