211652_close_icon
views-count4346 դիտում article-date 10:24 19-05-2015

Աշոտյանն իրեն վստահված նոր ու բավական լուրջ պաշտոնը կստանձնի բուհական քննություններից առա՞ջ, թե՞ հետո. Իրատես de facto

«Տևական ժամանակ է, ինչ «անտեր» է մնացել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, ինչը քաղաքական սարկազմի սիրահարներին առիթ տվեց սրամտելու, թե ազգային անվտանգությանը չորրորդական դեր հատկացնողները լավ էլ հասկացել են, որ իրենց ոչ նման խորհուրդ է պետք, ո՛չ էլ այդ խորհրդի քարտուղար: Բայց դե, ի՞նչ երկիր՝ առանց Ազգային անվտանգության խորհրդի, հույժ կարևոր կառույցի, ինչը, բնականաբար, ղեկավար էլ պիտի ունենա: Եվ ահա, մեր իրազեկ աղբյուրի փոխանցմամբ, վերևներում որոշում է կայացվել այդ պատասխանատու պաշտոնը վստահելու կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Առայժմ հստակեցված չէ ընդամենը շատ նուրբ մի հարց՝ գործող նախարարը նոր պաշտոնը կստանձնի բուհական ընդունելության քննություններից առա՞ջ, թե՞ հետո: Նույն աղբյուրը տեղեկացրեց նաև, որ ԿԳ նախարարի աթոռի վրա միշտ էլ աչքը տնկած ՀՅԴ-ն այսօրվանից արդեն «ձեռուոտ է ընկել»՝ իր շարքերից արժանավոր մի դաշնակցականի «աթոռատեր» դարձնելու հույսու!: «ՈՒ թեև հույսը վերինն է մեռնում, բայց ընկեր դաշնակցականներն այս անգամ ստիպված կփնեն ավելի վաղ հրաժեշտ տալ նախարարական այդքա՜ն բաղձալի աթոռին»,- կատակեց մեր «իրազեկը»»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր