211652_close_icon
views-count1196 դիտում article-date 13:59 01-08-2019

ՄԱԳԱՏԷ-ի նոր գլխավոր տնօրենը պաշտոնը կստանձնի 2020 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածուների առաջադրումը կտևի մինչև 2019 թվականի սեպտեմբերի 5-ը, կազմակերպության նոր ղեկավարը պաշտոնը կստանձնի մինչև 2020 թվականի հունվարի 1-ը: Օգոստոսի 1-ին այս մասին հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը որոշել է, որ պետությունները կարող են գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածուներ առաջադրել մինչև սեպտեմբերի 5-ը: Այնուհետև կանցկացվեն կոնսուլտացիաներ և ռեյտինգային քվեարկություններ՝ ընտրությունները մինչև հոկտեմբերի վերջն ավարտելու միտումով: Նոր գլխավոր տնօրենը պետք է պաշտոնն ստանձնի հունվարի 1-ից ոչ ուշ»,- գրել է դիվանագետը Թվիթերի Էջում։

Նմանատիպ նյութեր