22373 դիտում
21:18 19-05-2015
Սեյրան Օհանյանի կինն՝ իրեն զրպարտողների մասին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը [url=https://www.facebook.com/Ruzanna.Khachatryan.AMDA?fref=ts]ֆեյսբուքյան իր էջում [/url]գրել է.
«Քաղաքական գործչի կին լինելուց զատ՝ ֆեյսբուքյան 1 միլիարդ օգտատերերից մեկն էլ ես եմ, քաղաքացի եմ, մասնագիտությամբ՝ բժշկուհի, որն ունի հստակ սկզբունքներ, աշխարհայացք: Իմ էջը բաց է, իմ գործունեությունը՝ թափանցիկ, համակիրներս՝ ակնհայտ. նրանք մշտապես ներկայանում են իրենց անուն-ազգանունով:
Թերևս չանդրադառնայի իմ շուրջ վերջին օրերին հյուսվող անհեթեթ խոսակցություններին, որոնք չէին անցնում կանացի բամբասանքից այն կողմ, եթե այսօր չկարդայի, որ նորահայտ մի կենսագիր, ի թիվս բազում զրպարտությունների՝ անբարոյականություն, կաշառակերություն, ինձ մեղադրում է նաև մարդասպանության համար՝ գաջի գործարանի տարածքում: Անհանգստացնող է պատվիրատուի անթաքույց թշնամանքն ու ատելությունը իմ և ընտանիքիս հանդեպ, որտեղ 2 անչափահաս երեխա է դաստիարակվում:
Արդեն իրավասու մարմինները պարզել են, որ հրապարակված անուն-ազգանունով լրագրող իրականում գոյություն չունի, կեղծ է նրա կայքի հասցեն, բջջային հեռախոսի համարի գրանցման վայրը: Պարզաբանումներից հետո գրողն ու պատվիրատուն կստանան իրենց հանցանքի իրավական գնահատականը' օրենքի ամբողջ խստությամբ:
Իմ կենսագրությամբ հետաքրքրվողները կարող են բացել amda.am կայքի «Նախագահ» [url=http://amda.am/?p=572]էջը[/url]:
Կան բարոյական չգրված օրենքներ, որտեղ ընտանիքը սրբություն է, ու այդ բարոյական օրենքները ոտնահարողին կդատապարտի հայ հասարակությունը՝ ազնիվ կեցվածքով յուրաքանչյուր հայ մարդ:
Իսկ ինչ վերաբերում է իմ նկարը սև շրջանակի մեջ առնելուն՝ սև շրջանակի մեջ կապույտ զգեստով հայուհին ես եմ , իսկ նա, ով ինձ դրել էր սև շրջանակի մեջ, ինքը դատարկ, սև շրջանակ է, կարող է այսուհետ այդպես էլ ստորագրել իր զրպարտագրերը:
Կուզեի խոսքս ավարտել Մեծն Սևակի խոսքերով.
Ասում են, թե կապույտի վրա ճանճեր չեն նստում...
Կարդացեք Սևակ:
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյան»:
Նմանատիպ նյութեր
33758 դիտում
23:22 18-07-2018
Աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը բացում է իրեն զրպարտողների դեմքը․ hayeli.am
1643 դիտում
16:45 16-10-2021
Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին չմասնակցելը ձեռնտու է Ադրբեջանին. Օհանյանի փաստաբան
6968 դիտում
10:29 10-12-2016
Սեյրան Օհանյանի կինն ակտիվորեն ներգրավված է կուսակցական աշխատանքներում. «Ժամանակ»
Այս բաժնից
745 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
850 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
598 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին