211652_close_icon
views-count2949 դիտում article-date 09:58 20-05-2015

Արարատի մարզպետի ինչի՞ն է պետք նրա «խեղճուկրակ» պաշտոնը. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ընտանիքի անդամները երջանիկ աստղի տակ են ծնվել: Մարզպետի կինը և երկու զավակները նախորդ տարի նվիրատվության կարգով գումար են ստացել և աշխատավարձի հետ կապ չունեցող եկամուտներ գրանցել: Մարզպետի կնոջ՝ Նաիրա Ներսիսյանի միջոցները 2014-ին աճել են 12 միլիոնից հասնելով 15 մլն դրամի, 18 հազար ԱՄՆ դոլարից 21 հազարի, և 8000 եվրոյից 16 հազարի: Մարզպետի որդիներից Էմինը 10 մլն դրամ նվեր է ստացել, իսկ Գոռը 11 հազար դոլար նույնպես նվեր, ինչպես նաև 4 մլն դրամ՝ ձեռնարկատիրական գործունեությունից: Ինքը մարզպետը, 2014-ին ստացել է միայն հալալ քրտինքով վաստակած եկամուտ ընդամենը 3,3 մլն դրամ աշխատավարձ: Հարց է ծագում, եթե առանց որևէ աշխատանք ունենալու հնարավոր է նման նվերներ ու եկամուտներ ստանալ, Աբրահամյանի ինչի՞ն է պետք մարզպետի խեղճուկրակ պաշտոնը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր