1857 դիտում
17:37 20-05-2015
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Չավին պաշտոնապես կհայտարարի «Բարսելոնայից» հեռանալու մասին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին մայիսի 21-ին պաշտոնապես կհայտարարի ակումբից ամռանը հեռանալու և Կատարի «Ալ-Սադ» թիմի հետ պայմանագիր կնքելու մասին, հայտնում է Reuters-ը:
«Բարսելոնայի» դպրոցի սան հանդիսացող 35-ամյա Չավին ակումբում 24 տարի է անցկացրել: Իր մեկնարկային հանդիպումը թիմի կազմում անցկացրել է 1998թ.:
2000 թվականին Չավին իր նորամուտն է նշել Իսպանիայի հավաքականի կազմում, որի հետ անընդմեջ նվաճել է երեք գլխավոր տիտղոսները՝ 2008 և 2012 թվականների Եվրոպայի առաջնությունները, ինչպես նաև 2010թ. աշխարհի առաջնությունը: «Բարսելոնայի» կազմում Չավին 25 տիտղոս է նվաճել: Եվ ընդհանրապես, նա համարվում է իսպանական ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը:
Սպասվում է, որ կատարյան ակումբի հետ Չավին 3-ամյա պայմանագիր կստորագրի, սակայն նրա գործակալը հրաժարվել է մեկնաբանել տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձի մասին տեղեկությունը:
Նշենք, որ 2012-14թթ. «Ալ-Սադում» էր հանդես գալի իսպանական ֆուտբոլի մեկ այլ լեգենդ՝ «Ռեալի» հարձակվող Ռաուլը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1610 դիտում
16:29 21-05-2015
Չավին պաշտոնապես հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին
7135 դիտում
20:26 26-04-2018
Վաղը Ինյեստան կհայտարարի «Բարսելոնայից» հեռանալու մասին
13032 դիտում
19:50 08-07-2018
«Ռեալը» Ռոնալդուի հեռանալու մասին կհայտարարի հուլիսի 10-ին
Այս բաժնից
1375 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1168 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1747 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում