1613 դիտում
16:29 21-05-2015
Չավին պաշտոնապես հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հաստատեց, որ ամռանը կլքի ամռանը:
«Ցանկանում եմ հայտարարել, որ մրցաշրջանի ավարտից հետո լքելու եմ «Բարսելոնան»: Այս որոշումը ինձ հեշտ չտրվեց: Ուրախ եմ, որ այս մրցաշրջանում մնացի «Բարսելոնայում»: Շատ դժվար էր այդ որոշումը կայացնել:
Հանդես եմ գալու «Ալ-Սադում»: Կնքել եմ երկու տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Նաև հնարավորություն կունենամ ուժերս փորձել մարզիչի և մարզական տնօրենի դերում:
Վերջերս «Բարսելոնան» ինձ առաջարկեց պայմանագիրը երկարաձգել մինչև 2018 թվականը, սակայն այդ պահին ես արդեն որոշումս կայացրել էի:
Կատարում ինձ հետաքրքիր նախագիծ է սպասում, սակայն գլխավոր նպատակս է վերադառնալ «Բարսելոնա», քանի որ դա իմ տունն է՝ մարզիչի, մարզական տնօրենի դերում, դա կարևոր չէ:
Շատ երջանիկ եմ: «Բարսելոնայում եմ անցկացրել կարիերաս, որ մասին միայն երազել կարելի է: Կկարոտեմ Լեոյին, Անդրեսին, Բուսիին, Պեդրոյին. նրանք բոլորն իմ ընկերներն են: Բայց այսպիսին է կյանքը», ասել է Չավին:
«Բարսելոնայի» դպրոցի սան հանդիսացող Չավին ակումբում 24 տարի է անցկացրել: Իր մեկնարկային հանդիպումը թիմի կազմում անցկացրել է 1998թ.: 2000 թվականին Չավին իր նորամուտն է նշել Իսպանիայի հավաքականի կազմում, որի հետ անընդմեջ նվաճել է երեք գլխավոր տիտղոսները՝ 2008 և 2012 թվականների Եվրոպայի առաջնությունները, ինչպես նաև 2010թ. աշխարհի առաջնությունը: «Բարսելոնայի» կազմում Չավին 25 տիտղոս է նվաճել: Եվ ընդհանրապես, նա համարվում է իսպանական ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ 35-ամյա Չավին կարիերան կշարունակի Կատարի «Ալ-Սադ» ակումբում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1857 դիտում
17:37 20-05-2015
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Չավին պաշտոնապես կհայտարարի «Բարսելոնայից» հեռանալու մասին
6565 դիտում
16:50 27-04-2018
Անդրես Ինյեստան հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին
7310 դիտում
20:06 20-10-2017
Չավի. Նեյմարը «Բարսելոնայից» հեռանալու մասին ինձ ասել էր Մեսիի հարսանիքին
Այս բաժնից
1384 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1180 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1756 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում