211652_close_icon
views-count6609 դիտում article-date 19:07 20-05-2015

Գյումրիի քաղաքապետարանն արձագանքում է SHAMSHYAN.com-ի` «Նոր սկանդալ եւ ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ» հրապարակմանը

Գյումրու քաղաքապետարանն արձագանքել է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի այսօրվա [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/20/53517/]հրապարակումներից մեկին[/url], որում տեղ գտած տեսանյութում Գյումրու քաղաքապետարանի ապօրինի շինությունների բաժնի պետ, ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա, կոչումով փոխգնդապետ Սլավիկ Ղազարյանը, խախտելով էթիկայի կանոնները, ամենավերջին հայհոյանքներով է արտահայտվում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ տեղի ոստիկանների մասին: Քաղաքապետարանի նամակում մասնավորապես ասվում է. «Այսօր՝ մայիսի 20-ին, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color] կայքում տեղ գտած նյութի առնչությամբ հայտնում ենք մեր մտահոգությունը, քանի որ քաղաքապետարանում աշխատակազմի էթիկայի խնդիրը գտնվում է մշտական ուշադրության կենտրոնում: Տեսագրության և դեպքի մանրամասների ուսումնասիրությամբ զբաղվում է համապատասխան բաժինը, ուստի դեպքի մանրամասների պարզաբանումից հետո, ըստ անհրաժեշտության, հարցին կտրվի համապատասխան լուծում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր