211652_close_icon
views-count32529 դիտում article-date 11:28 17-06-2018

Փաստաբանն արձագանքում է SHAMSHYAN.com-ի հրապարակմանը՝ ներկայացնելով իր տեսակետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Է․ Զաքարյանը տվեց հետևյալ հայտարարությունը 14/06/2018թ. Գրիգոր Դանիելյանի կողմից տրված հոդվածի վերաբերյալ. «Գ. Դանիելյանի գործարքի մանրամասները արդեն քննվել են քրեական գործի շրջանակներում, որի շրջանակներում Գ. Դանիելյանը «2017թ-ի մարտի 16-ին Գ․Դանիելյանը նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին, ցուցմունքի մեջ ներկայացրել է որտեղից է ինձ ճանաչում, նշել է, Գայանե անունով միջնորդ անձի չի ճանաչում, ոչմեկին միջնորդավճար չի տվել, ներկայացրել է, թե որքան գումար է վերցրել ինձանից և ինչ տոկոսադրույքով։ Նույն հարցի շուրջ ցուցմունք է տվել նաև Գրիգորի հայր՝ Մարատ Դանիելյանը և նրա քաղաքացիական կին Տաթևիկ Վարելճյանը։ Այսպիսով, նրա կողմից ներկայացված բոլոր փաստերը այն մասին, թե գումարը տրամադրվել է նրան 5 տոկոս տոկոսադրույքով և այն պատճառաբանությունները իբր աճուրդային կենտրոնից ցանուցված չեն եղել կամ հնարավորություն չեն ունեցել պարտքը մարելու ամբողջովին սուտ է և իրականությանը չեն համապատասխանում։ Ցանկանում եմ հայտնել նաև, որ նրանց կողմից բերված այն պատճառաբանությունը թե իբր գումարը ունեցել են, սակայն ես չեմ վերցրել, քանի որ պետք է ծննդաբերեյի ասեմ , որ սուտ է: Ես ծննդաբերել եմ 2017 թ․-ի հուլիս ամսին եվ դրանից հետո նրանք կարող էին մեկ տարվա ընթացքում ցանկության դեպքում պարտքը վերադարձնել: Մեր միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է 2017թ փետրվարի 30-ին և դրանից հետո ես տրամադրել եմ իրենքց առձեռն տարբերակով բռնագանձման ծանուցումներ, որով նրանք պետք է 2 ամիսների ընթացքում կատարեին իրենց պարտավորությունը ամբողջությամբ, ինչպես նաև նրանց իրավունք եմ տվել որպեսզի իրենք անշարժ գույք հանդիսացող բնակարանը անձամբ վաճառեն և վարադարձնեն պարտքը: Պայմանագրի կնքման պահից սկսած գումարի վրա ոչ մի գումար չի ավելացել , չնայած նրան ըստ ՀՀ քաղ. Օր 411-րդ հոդվածի համաձայն կարող էի նրանց պարտքին ավելացնեի պարտավորության կատարման ուշացման համար օրենքով նախատեսված տոկոսներ, որը չեմ արել խղճալով նրանց: Ցանկանում եմ հայտնել նաև, որ նրանց կողմից առաջարկված վճարման այլ տարբերակներին ես ևս համաձայն եմ եղե,լ մասնավորապես նրանց կոմիղց առաջարկվել է ինձ տալ 4500 Ամն դոլար իսկ մնացած գումարը ետ վերադարձնել ամսական 50000 ՀՀ դրամով ինչին ես միքանի անգամ համաձայնվել եմ , սակայն Դանիելյանները այդպես էլ պայմանավորված օրին ոչ զանգահարել են, ոչ էլ հանդիպել են: Ինչ վերաբերվում է նրան, թե նրանց իրավաբանորեն չեն ուղղորդել և դրանում մեղադրում են աճուրդային կենտրոնի տնօրինին ցանկանում եմ հայտնել, որ չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ ժամանակահատվածում նրանց շահերը ներկայացնում էր փաստաբան՝ Նաիրա Խաչատրյանը, որը նաև միևնույն ժամանակ մշտական կապի մեջ էր իմ հետ : Եվ ամենազավեշտային այն էր, որ տարի ու կես անց փաստաբանի կողմից ինձ առաջարկվող գումարը 4500-ից չէր ավելացել: Սակայն այն ժամանակահատվածում Գ.Դանիելյանը հասցրել էր երկու արտասահմանյան արտադրության մեքենա գնել, բայց իմ գումարը չուներ տալու: Այս ժամանակահատվածում ես մեկ անգամ եմ ծննդաբերել և այս պատճառաբանությունը սարգել դրոշակ, թե իբր ես մեկ տարի շարունակ պատճառաբանել եմ, թե ծննդաբերում եմ և հրաժարվել եմ գումարն իրենից ստանալ ես կարծում եմ, որ բերված պատճառաբանության աբսուրդային լինելն ակնհայտ է: Իմ կողմից արդեն նշվել է, որ նրանք փաստաբան են ունեցել և եթե նրանք ռեալ գումար ունենաին, ապա փաստաբանի կողմից օրինական բոլոր միջոցները կօգտագործվեին գումարը ինձ փոխանցելու և գույքը գրավից ազատելու համար: Ասեմ նաև, որ աճուրդի մասին նրանք տեղեկացվել են անձամբ աճուրդի տնօրենի կոմիղց նրանց տան մեջ իմ ներկայությամբ, այնուհետև նրանք ծանուցվել են նաև թե՛ փոստային տարբերակով, թե՛ էլ․ եղանակով/ Ազդարար թերթ /։ Պետք է նշեմ նաև, որ Գ․Դանիելյանն ինքը բազմիցս զանգահարել է աճուրդի կենտրոն, զանգահարել է նաև իր փաստաբանը և պահանջել, որ աճուրդը կասեցվի։ Իմ կոմից աճուրդային կենտրոնից գույքը ձեռք բերելուց հետո, ես պետք է Մարատ Դանիելյանին, որպես նախկին սեփականատիրոջ վերադարձնեմ տարբերություն մնացած գումարը 7 մլն. ՀՀ դրամ, սակայն հանդիպելով Գ.Դանիելյանի հետ խոսակցության ընթացքում, նրա իսկ խնդրանքով բանավոր համաձայնության եմ եկել, որ կվճարեմ բացի 7 մլն դրամը հավելյալ ևս 2,5 մլն դրամ, որպեսզի նա կարողանա իր կողմից ընտրված տունը ձեռք բերի: Պայմանավորվել էինք երկուշաբթի օրը հանդիպել նոտարական գրասենյակում, որպեսզի գումարը հանդձնեմ, սակայն Դանիելյանները կրկին անհայտացան, գումարը ստանալու փոխարեն հայտնվում են տարբեր լրատավամիջոցներում, ներկայանում են անօդևան, թե իբր գույքը խաբեությամբ խլել եմ իրենցից, տան իրերը վնասել եմ և այլ անհեթեթ պատմություններ: «Ես նաև զանգահարել եմ Գ․Դանիելյանին և բնակարանում առկա իրերի մասին տեղյակ եմ պահել, հարցրել եմ, թե ինչու չեն գալիս իրերը տանելու, ինչին ի պատասխան Գ․Դանիելյանն ասել է, որ դա պետք է պայմանավորվի փաստաբանի հետ։ Այնուհետև ես իրեն տվել եմ մի քանի օր ժամանակ, որպեսզի իրերը դուրս բերի, հակառակ դեպքում ես կօգտվեմ իմ իրավունքից և իրերը դուրս կհանեմ»։ Բնակարանի կողպեքը բացելու և փոխելու ընթացքում Տաթևիկ Վարելճյանը եղել է բնակարանում, ապա իրեն անհրաժեշտ իրերը վեևձնելուց հետո անմիջապես դուրս է եկել բնակարանից: Եվ նաև իրերի դուրս հանմանը Տաթևիկ Վարելճյանը մշտապես ներկա է եղել և բնակարանից հանված իրերը եղել են իր տիրապետման տակ: Ցանկանում եմ ավելացնել, որ իմ կողմից բոլոր փաստերը կարող են ապացուցվել, քանի որ ունեմ տեսաձայնագրություններ, ձայնագրություններ և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: «Իսկ ինչ վերաբերվում է Գ․Դանիելյանի փաստաբան՝ Ներսես Խաչատրյանին, պետք է ասեմ, որ հոդվածում ներկայացված ոմն Ներսես Խաչատրյանն , որը ՀՀ Ոստիկանությունում ներկայացել է որպես փաստաբան, ասեմ որ կարող եք ուսումնասիրել ՀՀ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքը, և հավաստիանալ, որ մենք նման փաստաբան չունենք, հետևաբար նա չունենալով փաստաբանական արտոնագիր նա ուղղակի իրավասու չէր որոշակի հարցումներ կատարել իմ անձի վերաբերյալ, հատկապես իրավապահ մարմիններում։ Ուրեմն անձն առանց արտոնագրի իրավունք չունի անձին ներկայացնել ոչ Ոստիկանությունում, ոչ էլ այլ մարմիններում։ Այս պահի դրությամբ, ես կարծում եմ, որ Գ․Դանիելյանին ուղղորդում է ոչ պրոֆեսիոնալ , նրա կրթությունը չիմանալով նաև կարող եմ ինձ թույլ տալ ասել նաև, որ նա իրավաբանությունից հեռու անձնավորություն է: Այս նույն ինքնակոչ փաստաբանի մտացելակերպով, թե ինքը օժտված է ավելի բարձր իրվաբանական գիտելիքներով, քան ամբողջ Քննչական մարմինն ու Դատախազությունը, նույն ոգեշնչմամբ ստիպում է Դանիելյաններին նույնանման անհեթեթ արտահայտություններով և ծայրահեղ գործողություններով հանդես գալ հանրության առջև ընդուպ մինչև Ոստիկանության աշխատակիցներին մեղադրելով կաշառակերության մեջ: Նման ինքնակոչ փաստաբանը գիտակցելով հանդերձ, որ այն ինչ տեղի է ունեցել կատարվել է միայն օրենքի շրջանակներում , սակայն մի երկու կոպեկ աշխատելու նպատակով մարդկանց սխալ ուղղության վրա են դնում, դրդելով նրանց անգամ հանցագործության, մասնավորապես իմ անձին ուղղված առողջությանն և կյանքին վնաս տալուն հաղորդագրություններով, որոնցում հնչեցվում են զանազան սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ: Գայանե Միքայելյան ․«Ես վարկային ոչ մի կազմակերպություն չեմ ներկայացնում, ոչ էլ ներկայացել եմ որպես միջնորդ։ Պարզապես, երբ Գ․Դանիելյանը Է․Զաքարյանից արդեն երկրորդ անգամ գումար էր վերցնում, ես ներկա եմ եղել որպես ոչ շահագրգիռ անձ։ Պայմանագիրը կնքվել է, եղել է գրավոր պայմանավորվածություն։ Այնուհետև, նույն Գ․Դանիելյանը Է․Զաքարյանին ասել էր, որ պարտքը վերադարձնելու իր միակ միջոցը բնակարանը վաճառելն է և իր խնդրանքով մենք զբաղվել ենք իր բնակարանի առ ու վաճառքով, ինչի դիմաց նա մեզ պետք է վճարեր գույքի արժեքի 2%-ը։ Դրանից հետո ես Է․Զաքարյանի հետ գնացել ենք Գ․Դանիելյանի բնակարան, այնտեղ արդեն գրավոր պայմանավորվածություն ենք ունեցել։ Այնուհետև, գրավոր պայմանագիրը կնքելուց անմիջապես հետո, գնորդ հայտնվեց, ով առաջարկեց գնել բնակարանը 46.000 դոլարով, մենք այդ մասին տեղեկացրեցինք Գ․Դանիելյանին, որից երկու օր անց նա մեզ զանգահարեց և ասաց, որ մենք չենք ուզում այդ գնով բնակարանը վաճառել, որովհետև իրենց վերևի հարևանն առաջարկում է բնակարանի համար 48.000 դոլար։ 20 օր անց մենք գտանք 48.000 դոլարով գնող գնորդ, Գ․Դանիելյանն ասաց, որ կմտածեն, սակայն նորից ժամանակ անց նա ասաց,ո ր առաջին հարկի հարևանը 50.000 դոլարով ուզում է գնել բնակարանը։ Այսպիսով մենք հասկացանք, որ Գ․Դանիելյանը բնակարան վաճառելու բնավ նպատակ չունի, պարզապես նա մեզ այդպիսով օգտագործելով փորձում էր Է․Զաքարյանին համոզել, որ նա պարտքը կվճարի։Այնուհետև Գ․Դանիելյանը տեղեկացրել է մեզ, որ այլևս չի ուզում բնակարանը վաճառել, քանի որ դրսից իրենց գումար են ուղարկելու հենց այս պարտքը մարելու նպատակով։ Եվ բացի այդ, նույն Գ․Դանիելյանը շատ անգամներ զանգահարել է ինձ և ասել, որ փոխանցեմ, որ ինքը պարզել է Է․Զաքարյանի ամուսնու աշխատանքի վայրը, որ գնալու է ամուսնուն վնաս տա, եթե իր բնակարանը գնա աճուրդ»։ Մարատ Դանիելյանի կողմից միքանի անգամ ինձ առաջարկվել է Գրիգոր Դանիելյանից գաղտնի վաճառել բնակարանը, որպեսզի Մարատը գումարը վերցնի և հեռանա Հանրապետությունից քույրերի մոտ: Մարատի պատմելով Գրիգորը օգտագործում է թմրանյութեր և պարբերաբար կնոջ հետ իրեն ծեծի ենթարկում: Պատմել է նաև, որ ինչի չի ցանկանում բնակարանի փոխարեն ավտոտնակը վաճառել, ասել է, թե ավտոտնակն իր օջախն է և ինքը երբ վիճված է լինում այնտեղ է բնակվում: 2017թ. ձմռանը երբ ես նրանց տան վաճառքով էի զբաղվում ականատես եմ եղել, որ Մարատ Դանիելյանը ավտոտնակում է ապրում: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/29/1097182/]հայտնել [/url]էինք, որ մայիսի 29-ին Վարելչյանների 4 հոգանոց ընտանիքը, որոնցից մեկը 4 տարեկան երեխա, հայտնվել էր բաց երկնքի տակ: Կոմիտասի պողոտայի 33 Ա շենքի թիվ 100 բնակարանից զրկվելու պատճառը այն էր, որ առանց իրենց իմացության բնակարանը վաճառվել էր: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Տ. Վարելչյանն ասաց, որ ամուսինը մոտ 1,5 տարի առաջ փաստաբան Էլզա Զաքարյանից միջնորդի միջոցով 6 հազար ԱՄՆ դոլլար էր վերցրել: Ժամանակի ընթացքում գումարը ցանկացել էին ետ վերադարձնել, սակայն այդպես էլ չէին համաձայնվել հանդիպել իրենց հետ, պատճառաբանելով, որ հարմար չի իրենց: Հետո մեղադրել էին, որ գումարը չվճարելու պատճառով բնակարանը հանում են աճուրդի: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր